տուն Լուրեր Ադրբեջանական կողմը դիմել է դիվերսիոն գործողությունների

Ադրբեջանական կողմը դիմել է դիվերսիոն գործողությունների

193
0

download

ԼՂՀ ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են , որ դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ:

Դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի մանրամասները ճշտվում են: