տուն Լուրեր Ադրբեջանական կողմը այս օրերին միշտ ակտիվություն է ցուցաբերում

Ադրբեջանական կողմը այս օրերին միշտ ակտիվություն է ցուցաբերում

94
0

79512 Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում   ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում խոսեց այս գիշեր ԼՂՀ շփման գծում լարվածությունից:

«Տոնական օրերին, մեզ համար կարեւոր օրերին ադրբեջանական կողմը միշտ ակտիվություն է ցուցաբերում. ե´ւ երեկ, ե´ւ այսօր նույնպես լարվածություն, խախտում, ոտնձգություններ են լինում»,-ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ իրադրությունը վերահսկվում է, կա ժամանակավոր կնքված հրադադար։ Պաշտպանության նախարարը խոսել է նաեւ հողերը զիջելու մասին, ինչը կներկայացնենք քիչ հետո՝ տեսանյութով։