տուն Լուրեր Ադրբեջանական «Քարաբախ»-ը դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստանի դրոշի պատճառով

Ադրբեջանական «Քարաբախ»-ը դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստանի դրոշի պատճառով

139
0

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում ադրբեջանական «Քարաբախ» ակումբը հյուրընկալվում էր Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին: Հանդիպումն ավարտվեց ադրբեջանական ակումբի հաղթանակով՝ 2։1 հաշվով, բայց խաղից հետո ադրբեջանական ակումբի ներկայացուցիչները հայտարարել են, որ սադրանքի են ենթարկվել հայերի կողմից, ովքեր մարզադաշտ են եկել Հայաստանի դրոշներով:

«Քարաբախ»-ի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի խոսքով ակումբն արդեն դիմել է ՈւԵՖԱ-ին․ «Մենք տեղյակ ենք այդ դրոշի մասին: Արդեն այդ հարցով դիմել ենք ՈւԵՖԱ-ին: Եթե դա լիներ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի դրոշը, այն կհեռացվեր մարզադաշտից: Բայց քանի որ Հայաստանն անկախ պետություն է, մենք ոչինչ անելու իրավունք չունենք»,- նշել է Իբրահիմովը: