Երեկ երեկոյան Տավուշի մարզի Կոթի գյուղում ադրբեջանական հրետակոծությունից վիրավորվածները մայր եւ որդի Նազիկ եւ Ռազմիկ Թումանյաններն են: Նրանք վիրավորվել են արկի բեկորներից: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Գյուղապետն ասաց, որ ադրբեջանական գնդակոծության հետեւանքով Կոթիում այրվել է Շահվելադ Հարությունյանի խոտի դեզը:
Այս պահին Կոթիի սահմանագոտում խաղաղ է:
Աղբյուրը՝ aravot.am
Լուսանկարը՝ Aravot.am-ի