ՌԴ արդարադատության նախարարությունը ներկայացրել է ծայրահեղական նյութերի դաշնային թարմացված ցուցակը, որոնց հասանելիությունն արգելափակվել է ՌԴ տարածքում. այս մասին ասված է նախարարության մամուլի հաղորդագրությունում:
Ցուցակում ընդգրկված է նաև «Հայկական ֆաշիզմ» անվանումով ադրբեջանական ֆիլմը, որը տեղադրվել էր YouTube-ի և OK.ru սոցիալական ցանցի հարթակներում:
Կայքում ասվում է, որ 1 ժամ 5 րոպե 59 վայրկյան տևող ֆիլմը ճանաչվել է ծայրահեղական ֆիլմ: