տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանական ընդդիմությունը խոշոր ցույց է արել

Ադրբեջանական ընդդիմությունը խոշոր ցույց է արել

91
0

140725135500-baku-azerbaijan-flag-night-story-topԱդրբեջանի ընդդիմությունը Բաքվի «Մահսուլ» մարզադաշտի տարածքում անցկացրել է հերթական բողոքի ակցիան, որն այս անգամ ընթանում էր «Կփրկվենք» կարգախոսի ներքո: Ակցիային մասնակցում էին մի քանի հազար մարդ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

Բողոքի ցույցը սկսվել է մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ մայիսի 19-ին Բաքվում տեղի ունեցած հրդեհի զոհերի: Մասնակիցները պահանջել են պատժել շատ կյանքեր խլած հրդեհի մեղավորներին, փոխհատուցել ադրբեջանական մանաթի դեվալվացիայի հետևանքով տուժած բնակչությանը, ինչպես նաև ազատ արձակել քաղբանտարկյալներին: «Այստեղ հավաքվել են իշխանություններից դժգոհ քաղաքացիների միայն փոքր մասը: Սակայն հեռու չէ այն օրը, երբ մեր էներգիան կգրավի ողջ Ադրբեջանը»,- հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշել է «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին:

Նա ի թիվս այլ խնդիրների ուշադրություն է հրավիրել նաև ադրբեջանական բանակի վատթար վիճակի վրա, մասնավորապես ոչ ռազմական պայմաններում զինվորների զոհվելու փաստի վրա: