տուն Լուրեր Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ հարուցվել է քր. գործ

Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ հարուցվել է քր. գործ

126
0

Karabax_2

Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարատական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ: Սրանք այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակներն են, ովքեր հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին: Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ: Ռազմաճակատում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

Karabax_2

Karabax_1

Karabax_4

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն