տուն Լուրեր Ադրբեջան անցած հայ զինվորը մոլորվե՞լ է. մանրամասներ

Ադրբեջան անցած հայ զինվորը մոլորվե՞լ է. մանրամասներ

168
0

Araratnews.am-ը  գրել էր, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:ժամկետային զինծառայող  Արայիկ Ղազարյանն անցել է Ադրբեջան: Ժամկետային զինծառայողը Վայոց ձորի Եղեգիս համայնքից է:

Զանգահարեցինք համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին՝ մանրամասներ իմանալու: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ Արայիկ Ղազարյանին վերջին անգամ տեսել են 10 օր առաջ, երբ արձակուրդ էր եկել: «Ունի եղբայր, որը  պայմանագրային զինածառայող է: Նրա հետ է միշտ կապի մեջ եղել»,- պատմեց պարոն Ստեփանյանը:

Եղեգիսի ղեկավարի խոսքով՝ Արայիկ Ղազարյանի եղբորը երեկ  իջեցրել են դիրքերից եւ տարել ռազմական ոստիկանություն՝ հարցաքննելու:

Համայնքի ղեկավարն ասաց՝ չի բացառվում, որ զինվորը մառախուղի պատճառով մոլորվել է եւ անցել հակառակորդի  կողմը, քանի որ շատ էր սիրում բնության գրկում քայլել: «Հիմա  Արայիկի հայրն Արցախում  է, որ իմանա, թե ինչ է  եղել: Մայրն էլ վատառողջ է, նրան դեռ ոչինչ չենք ասել»,- ասաց Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը:

Սոնա Դավթյան