Բրիտանացի երգչուհի Ադելի «25» ձայնասկավառակըն արժանացել է «Գրեմմի» մրցանակի «տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում. հաղորդում է Associated Press-ը:
Այդ անվանակարգում ընդգրկված էին նաև Բեյոնսեի Lemonade-ը, կանադացի ռեփեր Դրեյքի Views, Ջասթին Բիբերի Purpose և Սթերջիրա Սիմփսոնի A Sailor’s Guide To Earth ալբոմները:
Նշենք, որ Ադելի Hello երգը նույնպես արժանացել է «Գրեմմիի»՝ «տարվա երգ» անվանակարգում: