տուն Լուրեր Ադեկվատությունը ո՞րն է, եթե դիմացդ թուրք է և լավ զինված. Վովա Վարտանով

Ադեկվատությունը ո՞րն է, եթե դիմացդ թուրք է և լավ զինված. Վովա Վարտանով

189
0

Vova-Vardanov

Առաջին հետախուզական-դիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարտանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով հայ- ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին արձանագրված լարվածությանը, ասաց, որ իրավիճակը նորություն չէ:

«1990-ական թվականներին նման բաներ էլի լինում էին: Պարզապես մենք սովորել էինք, մեզ համար սուտ թեզիս էինք մշակել` «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակ: Իրականում մենք պատերազմի մեջ ենք: Պետք է պարզապես մտածենք, թե ինչ անել, որ թուրքն իրեն այդ աստիճանի լկտի չպահի: Զինվորը հատուկ համազգեստը հագնում է նրա համար, որ անհրաժեշտության դեպքում՝ զոհվելով պաշտպանի խաղաղ բնակչին»,- նշեց նա:

Վարտանովի համոզմամբ՝ նման իրավիճակում չի կարելի լինել «ադեկվատ»:

«Ո՞նց կարելի է արջի հետ ադեկվատ լինել: Դա շատ անգրագետ մոտեցում է: Ադեկվատությունը ո՞րն է, եթե դիմացդ թուրք է և լավ զինված: 8 միլիոնանոց մերձկասպյան թուրքերը մեր զինվորներից 3-ին սպանեցին, մենք իրենցից 12-ին սպանեցինք և ուրախանում ենք»,- նկատեց նա:

Վարտանովը վստահ է, որ հետախուզությունը պետք է լավ ֆինանսավորում ստանա: Պիտի ստեղծվի հատուկ գործողությունների ուժերի կենտրոն, որոնք ինչ-որ հարցեր են լուծում:

«Թուրքերը 2010 թվականի պայմանագրով գնված զենքերն անցած տարի ամբողջությամբ ստացել են: Մեկ տարին բավարար է, որպեսզի այդ զենքերին տիրապետեն: Բայց անգամ այդ զենքերի պարագայում մեր պաշտպանական գոտիները հաղթահարելու համար դա էլ է քիչ: 100 հատ T90-ը բավարար չէ: Բացի այդ, թուրքն, իրոք, անգրագետ է: Իրենց մոտ դպրոցում լավ չսովորելը նորմա է: Իրենց դպրոցն ավարտելու շեմն անընդհատ իջնում է: Իրենք շատ անգրագետ են, որ ժամանակակից տեխնիկա օգտագործեն: Կամ էլ մենակ Բաքվի ժողովուրդը պետք է պատերազմին մասնակցի: Իրենք, համոզված չլինելով, որ կհաղթեն մեզ, պատերազմ չեն սկսի»,- ասաց հետախույզը:

Վովա Վարտանովի համոզմամբ՝ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ցանկություն չունի:

«Եվ այս բզբզոցը պայմանավորված է նրանով, որ Լեռնային Ղարաբաղի հետ գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանի բնակչությունը համոզի իշխանությանը, որպեսզի Տավուշի կամ Գեղարքունիքի կողմերից գործողություններ չլինեն»,- ասաց նա: