Կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հրապարակել, որում գործընկերներին առաջարկել է դիմել նոբելյան կոմիտեին՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին 2016թ. Խաղաղության մրցանակի առաջադրելու, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Վաշինգթոնից։
Նամակը շրջանառության մեջ է դրվել Կոնգրեսում Հռոմի պապի ելույթի նախօրեին: Կոնգրեսականն ընդգծել է պապի հավատարմությունը խաղաղությանը, մոլորակի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամությունը, նրա խիզախ դիրքորոշումը մարդու իրավունքների պաշտպանության, ցեղասպանությունների դատապարտման հարցում:
Ադամ Շիֆը նաեւ ընդգծել է Հռոմի պապի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Մանրամասն՝ NEWS.am