ՀՀ կառավարության այսօրվա նիստի վերջում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց բոլոր գերատեսչություններին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված պայմանավորվածությունների նկատմամբ ուշադիր լինել: «Ով ինչ հանձնարարություններ, պարտավորություններ ուներ՝ նույն տեմպով իրականացնենք»,- դիմելով կառավարության անդամներին՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա նշեց նաև, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցեց Սփյուռքի, Արցախի և մայր հայրենիքի եռամիասնության առկայությունը: