տուն Քաղաքական Միջազգային ABC-ն ներողություն է խնդրել՝ բոլոր չինացիներին սպանելու կոչի համար

ABC-ն ներողություն է խնդրել՝ բոլոր չինացիներին սպանելու կոչի համար

166
0

url

ABC հեռուստաալիքը ներողություն է խնդրել եթերում հնչած «Չինաստանում պետք է բոլորին սպանել» արտահայտության համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Ամերիկյան հեռուստաալիքով հեռարձակվող Jimmy Kimmel Live երեկոյան ծրագրի եթերում ցուցադրվել է սքեչ, որի հերոսներից մեկը կոչ է անում՝ Չինաստանում սպանել բոլորին, որպեսզի ԱՄՆ-ն ազատվի իր պետական պարտքից (ԱՄՆ-ն մի քանի տրիլիոն դոլար է պարտք չինական կողմին — Araratnews.am)։

ABC-ի ներկայացուցիչը նամակում ասել է, որ ընկերությունում նպատակ չեն ունեցել այնպիսի բան ցուցադրելու, որը կվիրավորի Չինաստանի կամ, առհասարակ, Ասիայի բնակիչներին։ Այս տեսանյութը հեռացվել է ընկերության համացանցային էջերից։ Հաղորդավարը եթերում նույնպես ներողություն է խնդրել այս միջադեպի կապակցությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here