տուն Լուրեր ԱԱԾ-ն նախարարություն դառնալու դեպքում կքաղաքականացվի․ Վանեցյան

ԱԱԾ-ն նախարարություն դառնալու դեպքում կքաղաքականացվի․ Վանեցյան

116
0

Եթե որոշվի, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, իհարկե, ես պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը: Այսօր «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` խոսելով ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու մասին շրջանառվող լուրերի մասին։

«Ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման։ Եթե որոշվի, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, իհարկե, ես պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը, բայց նաև ուզում եմ ասել, որ ամեն դեպքում նախարարը քաղաքական պաշտոն է։ Եթե ԱԱԾ նախարարը լինի քաղաքական գործիչ ու զբաղվի քաղաքականությամբ, փորձելու է, ուզի թե չուզի, առաջ տանել իրենց քաղաքական ուժի… Քաղաքականացվելու է»,- ասաց Արթուր Վանեցյանը։