տուն Լուրեր ԱԱԾ-ն աշխատում է Վրաստանի իրավապահների հետ «Իգլայի» տեղափոխման հարցով

ԱԱԾ-ն աշխատում է Վրաստանի իրավապահների հետ «Իգլայի» տեղափոխման հարցով

130
0

Igla

Մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության ներկայիս փուլում կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ, որոնք ուղղված են կատարված հանցանքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը հստակեցնելուն, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքները պարզաբանելուն. այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

Միաժամանակ Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ անցկացվում են համատեղ միջոցառումներ՝ հայտնաբերված ռազմամթերքը հայ-վրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են նաև, որ քրեական գործի շրջանակներում նոր զարգացումների առկայության դեպքում դրանց վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն: