տուն Լուրեր ԱԱԾ-ն արդեն գործարկում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը

ԱԱԾ-ն արդեն գործարկում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը

96
0

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը գործարկում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ «» անվամբ:

Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վաղուց գործում են «Ազգային անվտանգություն» վերտառությամբ էջ եւ խմբեր, որոնք որեւէ կապ չունեն ՀՀ ԱԱԾ գործունեության հետ:

Այսուհետեւ ԱԱԾ ֆեյսբուքյան էջի միջոցով կարող եք հետեւել ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի գործունեությանը,  ծառայության պաշտոնական լրահոսին, գտնել հետաքրքիր պատմություններ հայ հետախույզների, նրանց գործունեության, ԱԱԾ թանգարանում առկա բացառիկ պատմական նմուշների մասին, ինչպես նաեւ ծանոթանալ  ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող այլ կարեւոր ու հետաքրքիր տեղեկությունների: