ԱԱԾ-ն շարունակում է կոռուպցիոն դեպքեր բացահայտել ՊԵԿ-ում: Արդյոք իշխանափոխությունից հետո հնարավոր չեղա՞վ արմատախիլ անել կաշառակերությունը ՊԵԿ-ից: Այս հարցն այսօր ուղղեցին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին:
Ի պատասխան ՊԵԿ նախագահն ասաց, որ չի պատկերացնում՝ լինի մի օր, երբ կաշառակերությունը ամբողջությամբ վերացվի: «Մենք համագործակցում ենք ԱԱԾ-ի հետ, առանձին դեպքերում գործում ենք ներքին անվտանգության ռեսուրսներով: ԱԱԾ-ին շնորհակալություն եմ հայտնել, քանի որ նրա միջոցով մենք ինքնամաքրվում ենք: Մենք ասում ենք՝ չկա համակարգային կաշառակերություն: Սակայն կան կաշառակերության առանձին դեպքեր»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահը: