Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մադրիդի «Ռեալը» երրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի ակումբային առաջնության հաղթող: Եզրափակչում Սոլարիի թիմը մրցեց ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Այնի» հետ:
Մադրիդցիները վճռորոշ խաղում առավելության հասան 4:1 հաշվով:
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «արքայական ակումբի» հարձակվող Գարեթ Բեյլը:
Վերջինս մրցաշարում դարձել է 3 գոլի հեղինակ: