տուն Քաղաքական Նստացույցի մասնակիցները անհետացել են

Նստացույցի մասնակիցները անհետացել են

243
0

Այսօր առավոտվանից Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով քաղաքապետարանի մոտ նստացույց իրականացնող քաղաքացիները անհետացել են: Առավոտյան ժամը 9-ից այնտեղ արդեն ոչ ոք եւ ոչինչ չկար, բացի պաշտոնյաների պաշտոնանկության պահանջի մասին վկայող պաստառներից:

Մենք փորձեցինք կապ հաստատել նստացույցի մասնակիցներ Վահագն Մինասյանի, Գոռ Առաքելյանի և Սուրեն Սահակյանի հետ, սակայն՝ ապարդյուն:
Մեզ հետ զրույցում «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամ Կարեն Հարությունյանը ասաց, որ նստացույցը, ինչպես և հայտարարվել էր, դադարեցվել է:
«Ես տեղյակ չեմ, թե որտեղ են մասնակիցները, մի գուցե հանգստանում են, ուժ հավաքում հետագա պայքարի համար, կամ էլ ինչ-որ տեղ ինչ-որ բան արդեն կատարվում է»,-ասաց Կարեն հարությունյանը:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ «Վճարում ենք հարյուր դրամ» շարժման անդամները  վերջնագիր էին ներկայացրել քաղաքապետարանին նստացույցի պահանջները կատարելու համար, ինչը չիրականացնելու դեպքում նշել էին, որ կանցնեն կտրուկ գործողությունների: Հայտարարության մեջ նաև կոչ էր արվում բոլոր քաղաքացիներին, քաղաքացիական նախաձեռնություններին և քաղաքական միավորներին, որոնք կարևորում են երկրում պատասխանատվության ինստիտուտի կայացումը, անօրինության, անպատժելիության մթնոլորտի վերացումը, տրանսպորտի ոլորտի համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, միանալ այդ հայտարարությանը և միասնական օրակարգ ձևավորելով՝ հետամուտ լինել վերոնշյալ խնդիրների լուծմանը:

Այսօր այդ կոչին միացել են «Հայազն» կուսակցության երիտասարդական թևն և «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here