Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի ծննդյան օրը նրան նվեր է մատուցել ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը: Նրա նախաձեռնությամբ կայացել է NBA-ի (ԱՄՆ բասկետբոլի ազգային ասոցիացիայի) և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության թիմերի ընկերական հանդիպումը, որին ներկա է գտնվել Կիմ Չեն Ընն իր կնոջ՝ Լի Սոլ Չժուի հետ: Ռոդմանի հետ Փհենյան էին ժամանել այնպիսի հայտնի բասկետբոլիստներ, ինչպիսիք են Քենի Անդերսոնը, Քլիֆորդ Ռոբինսոնը, Վին Բեյկերը, Քրեյգ Հոջեսը, Դագ Քրիստին և Չարլզ Սմիթը: Խաղից առաջ NBA-ի հնգակի չեմպիոնը մարշալ Կիմ Չեն Ընի պատվին երգել է «Happy Birthday to You» երգը: