տուն Քաղաքական Միջազգային 94 տարեկանում մահացել է Գերմանիայի նախկին նախագահը

94 տարեկանում մահացել է Գերմանիայի նախկին նախագահը

106
0

A

Կյանքի 95-րդ տարում մահացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերը: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում կատարելով Գերմանիայի իշխանություններին:

«Նախկին նախագահ Վայցզեկերը մահացել է», — ասված է տարածված պաշտոնական հայտարարության մեջ:

«Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչը երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցրել է 1984թ.-ի հուլիսից մինչև 1994թ.-ի հունիս ամիսը:

Շատերը նրան հիշում են այն աղմկահարույց հայտարարության համար, թե 1945թ.-ի մայիսի 8-ը ազատագրում էր, այլ ոչ թե պարտություն: