տուն Լուրեր 9:30-ին մոստերի վրա աշխատող չկա, 5:30-ին բոլորը «պերեկուր» են անում. Կարապետյան

9:30-ին մոստերի վրա աշխատող չկա, 5:30-ին բոլորը «պերեկուր» են անում. Կարապետյան

137
0

Karen

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ: «Վերջին շրջանում բազմաթիվ բնակավայրերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ խիստ անհրաժեշտություն է առաջացել մեր ուշադրությունը հրավիրել դեպի մարզային, համայնքային եւ գյուղական բնակավայրերի ճանապարհների շահագործման, պահպանման եւ ուղևորափոխադրումները ավելի հարմարավետ դարձնելու վրա: Այդ իսկ պատճառով հանձնարարում եմ տասնօրյա ժամկետում, որպես պիլոտային նախագիծ, Կառավարության աշխատակազմ ներկայացնել ձեր տեսլականը մեր սահմանամերձ համայնքների ճանապարհների խնդիրները լուծելու համար»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետն ասաց, որ պետք է ակտիվացնել աշխատանքները: Նրա խոսքով` առավոտ 9:30-ին մոստերի վրա աշխատող չկա, իսկ 5:30-ին բոլորը «պերեկուր» են անում: «Ես մի անգամ այդ հարցը տվել եմ, ասել են` ժամկետի մեջ է: Եթե սենց են աշխատում, ժամկետը կարճացրեք, որևիցե աշխատանք չի կատարվում: Քանի անգամ է` գնում եւ հատուկ նայում եմ` 9:30-ին մոստերի վրա աշխատող չկա: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն է, բայց այնպես արեք, որ հետեւողականություն լինի»,- ասաց Կարապետյանը: