Մեծ Բրիտանիայի 93-ամյա թագուհի Եղիսաբեթ 2-րդին նկատել են Սանդրինգեմում, նրա կալվածքում: Twitter-յան իր պաշտոնական էջում տեղեկացնում է Sky News-ը։
Նա շան պատկերով Hermes բրենդի գլխաշոր է կրել: Նշվում է, որ թագուհին Range Rover-ը վարել է առանց ամրագոտին կապելու:
Հաղորդվում է, որ թագուհին խիստ տեսք է ունեցել։

Ինչպես արդեն հայտնել էինք, Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում առաջացած ճգնաժամի ֆոնին թագուհի Եղիսաբեթ 2-րդը հունվարի 13-ին Նորֆոլքի դղյակում շտապ խորհրդակցության է կանչել որդուն՝ արքայազն Չարլզին, թոռներին՝ արքայազն Ուիլյամին և արքայազն Հարրիին: Ակնկալվում է, որ Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, որը մեկնել էր Մեծ Բրիտանիայից, քննարկմանը կմիանա տեսազանգի միջոցով:

Մեգանն այս պահին իր և Հարրիի առաջնեկի հետ գտնվում է Կանադայում:
The Queen was spotted for the first time since the Duke and Duchess of Sussex revealed they were stepping down as senior royals.
— Sky News (@SkyNews) 10 января 2020 г.
Read the latest here: https://t.co/n61FmkZvxj pic.twitter.com/Ey8sMwJ00S
Կարդացեք նաև՝
Մեգան Մարքլը մեկնել Է Մեծ Բրիտանիայից
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվել են թագավորական լիազորություններից