Չիլիում 92-ամյա կնոջ մարմնում հայտնաբերել են երեխայի մումիաֆիկացված պտուղ, որի տարիքն անցնում է 50-ից: Այս մասին հաղորդում է El Marino-ն:
Տարեց կինը դիմել է բժշկին որովայնի շրջանում ցավերի պատճառով: Մինչ այդ կինն անհաջող ընկել էր: Ռենտգենը ցույց է տվել, որ կնոջ մարմնում կա պտուղ, որը բեղմնավորվել էր 50 տարի առաջ:
Նա նույնիսկ չի էլ կասկածել իր հղիության մասին : Պտուղը եղել է 30 շաբաթական: Այն այսքան ժամանակ որևէ անհանգստություն չի առաջացրել կնոջ մոտ: Բժիշկները որոշել են չհեռացնել պտուղը, որպեսզի վնաս չհասցնեն տարեց կնոջը: