տուն Հասարակություն Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում որոշակի փոփոխություններ են արվում

Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում որոշակի փոփոխություններ են արվում

289
0

Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ, մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե։

Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երևանի մետրոպոլիտենի սակավ ուղևորահոսքը՝ մետրոպոլիտենի էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում՝ ТО2 — ТО3 ծավալներով:
Այսօրվանից երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ։
Մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե»,-տեղեկացնում են մետրոպոլիտենից:
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար, և տեղեկացնում, որ արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։

Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ գործում է արտակարգ դրության ռեժիմ