տուն Աշխարհ ԱՀԿ-ը կարող է վերանայել COVID-19-ի մի շարք դրույթներ (տեսանյութ)

ԱՀԿ-ը կարող է վերանայել COVID-19-ի մի շարք դրույթներ (տեսանյութ)

273
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեքշաբթի օրն ընդունել է կորոնավիրուսի՝ օդային միջոցով տարածման վերաբերյալ հավելյալ փաստեր։

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», դրանից առաջ մի խումբ գիտնականներ համաշխարհային առողջապահական մարմնին կոչ են արել թարմացնել իր ուղեցույցները՝ հիվանդության տարածման վերաբերյալ: ԱՀԿ-ը նախկինում ասել էր, որ COVID-19 շնչառական ուղիներով տարածում է վիրուսը հիմնականում վարակված մարդու քթից և բերանից արտադրված փոքրիկ կաթիլների միջոցով: Բայց երկուշաբթի օրը «Կլինիկական ինֆեկցիոն հիվանդություններ» ամսագրում հրապարակված բաց նամակում 32 երկրների 239 գիտնականներ հայտնել են, որ վիրուսային մասնիկները կարող են վարակել մարդկանց, երբ նրանք շնչում են վիրուս պարունակող օդը:

Մանրամասն՝ տեսանյութում: