Ամերիկացի նախկին սենատոր Հարիս Ուոֆորդը կնոջ մահից հետո որոշել է ամուսնանալ իրենից 40 տարով երիտասարդ մի տղամարդու հետ: Երեք երեխաների հայր 90-ամյա Ուոֆորդն դրա մասին հայտնել է New York Times պարբերականում:
Նախկին սենատորը պատմել է, որ իր «ընտրյալի» անունն է Մեթյու Չարլթոն, ում հետ նա ծանոթացել է 15 տարի առաջ, իր կնոջ մահվանից հետո: Կնոջ հետ նա ապրել է 50 տարի:
Քաղաքական գործչի խոսքով՝ ամերիկյան հասարակությունը պիտակավորում է մարդկանց, սակայն ինքն անձամբ կարծում է, որ երջանկությունը կապ չունի մարդու սեռի հետ:
«Ես կես դար ամուսնացած եմ եղել հրաշալի կնոջ հետ, իսկ հիմա իմ բախտը բերել է և գտել եմ երջանկությունս երկրորդ անգամ»,- ասել է նախկին սենատորը: