Երեկ «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին իսկական սխրանք է գործել` 9 րոպեում «Վոլֆսբուրգի» դարպասն ուղարկելով 5 գնդակ (5:1):
Դա տեղի է ունեցել 51-րդ, 52-րդ, 55-րդ, 57-րդ և 60-րդ րոպեներին: Մինչ այդ բավարական ակումբը պարտվում էր 0:1 հաշվով:
Այսպիսով, Լևանդովսկին սահմանել է Բունդեսլիգայի միանգամից երեք ռեկորդ` ամենաարագ հեթ-տրիկ, պոկեր և պենտա-տրիկ կարգերում:
«Իհարկե շատ գոհ եմ: Դա խելահեղություն էր: Ինձ համար դա գերազանց երեկո էր: Առաջին խաղակեսից հետո մենք զիջում էինք հաշվի մեջ, և ես ցանկացա ամբողջությամբ տրվել խաղին, քանի որ անհրաժեշտ էր երկու գոլ: Երրորդ և չորրորդ գոլերից հետո նբայեցի լուսատախտակին և զարմացա, որ դեռ այդքան շատ խաղային ժամանակ կա: Մարզիչը ինչ-որ բան ասելու կարիք չուներ: Գիտեի, թե ինչ պետք է անել», — խաղից հետո ասել է Լևանդովսկին: