տուն Տնտեսական 9% տոկոսադրույքով պետական պարտատոմսեր

9% տոկոսադրույքով պետական պարտատոմսեր

292
0

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին տեղի  են ունեցել 26 և 13 շաբաթ մարման ժամկետներով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26243145 և AMGT1323C133 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Տեղաբաշխման ենթակա 26 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը մոտ 9 տոկոս է:
Տեղաբաշխման ենթակա 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1323C133 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, միջին կշռված եկամտաբերությունը 8.9 տոկոս:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here