տուն Քաղաքական Միջազգային 9-ամյա տղան հաղթահարել է Անդերի ամենաբարձր գագաթը

9-ամյա տղան հաղթահարել է Անդերի ամենաբարձր գագաթը

178
0

ht_tyler_armstrong_2_ll_131120_16x9_992

9-ամյա ամերիկացի Թայլեր Արմսթրոնգը դարձել է ամենաերիտասարդ լեռնագնացը, ում հաջողվել է հաղթահարել Անդերի ամենաբարձր գագաթը՝ Ակոնկագուան։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ակոնկագուան գտնվում է Արգենտինայում՝ Անդերի կենտրոնական հատվածում, և համարվում է ամերիկյան մայրցամաքի ամենաբարձր գագաթը։ Նրա բարձրությունը կազմում է 6928 մետր։ Ավելի քան հարյուր մարդ զոհվել է՝ փորձելով հաղթահարել այդ բարձրությունը։

Թայլերը գագաթը հաղթահարել է հոր հետ։ «Յուրաքանչյուր երեխա կարող է դա անել, սրա համար անհրաժեշտ է մի բան՝ փորձել եւ նպատակ ունենալ գլխում», — ասել է Թայլերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here