Արտառոց դեպք է արձանագրվել ԱՄՆ-ում։ 9-ամյա երեխան կարողացել է շրջանցել Մինեապոլիս քաղաքի օդանավակայանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին և նստել Լաս Վեգաս տանող օդանավն՝ առանց մեծերի ուղեկցության։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Ինչպես հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները, օդանավի անձնակազմը երեխայի մասին իմացել է միայն թռիչքի պահին, երբ պարզել է, որ նրա անունը չկա առանց մեծահասակների ճամփորդող անչափահասների ցուցակում։ Առայժմ չի հաղորդվում, թե ինչպես է իննամյա տղան, ում անունը չի բարձրաձայնվում, շրջանցել բազմաթիվ արգելքները և հայտնվել օդանավում։