89-ամյա Ջորջ Բուշ-ավագը ԱՄՆ երրորդ նախագահն է, որ գրանցված է թվիթթերում։ ԱՄՆ նախկին նախագահի էջն արդեն ստացել է պետական կարգավիճակ։
Իր առաջինթվիթում էկս-նախագահը իր ցավակցությունն է հայտնել ՀԱՀ ականավոր գործիչ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ եւ ափսւսանք հայտնել, որ չի կարողացել ներկա գտնվել հուղարկավորությանը։
Ինչպես հաղորդում է MSNBC-ն, Ջորջ Բուշ-ավագի մամլո քարտուղար Ջիմ ՄքԳրատը եւ թոռնիկը՝ Փիրս Բուշը հաստատել են, որ @GeorgeHWBush թվիթն իրական է։
Նշվում է նաեւ, որ ԱՄՆ ներկայիս ապրող 5 նախագահներից 3-ն ունեն Թվիթթերում գրանցված էջ՝ Ջորջ Բուշ-ավագը, Բիլ Քլինթոնը եւ Բարաք Օբաման։ Ջիմի Քարտերն ու Բուշ-կրտսերը դեռ չեն միացել այս ցանցին։