Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը իր գահադրման 61-րդ տարեդարձի կապակցությամբ երեկ զբաղվել է ձիավարությամբ։ Այս մասին գորւմ է The Telegraph-ը։ 88-ամյա միապետուհին Վինձորում հեծնել է իր ամենասիրելի գաճաճ ձիերից մեկը՝ Կարլտոնլիմա Էմմային։
Թերթը գրում է, որ Եղիսաբեթի տարիքի մասին խոսում է միայն այն, որ նա այժմ հեծնում է ոչ թե սովորական, այլ գաճաճ ձի։ Հատուկ շեշտվում է, որ Եղիսաբեթ 2-րդը հրապարակային ձիավարությամբ է զբաղվել այն բանից հետո, երբ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը հայտարարել է գահից հրաժարվելու մասին։
Թերթը մեջբերում է պատմաբանների կարծիքները, որ քիչ հավանական է, որ Եղիսաբեթ 2-րդը կդիմի նման քայլի։