Իտալական «Ինտերը» փոխարինող է փնտրում թիմի հիմնական դարպասապահ Սամիր Հանդանովիչին:
Calciomercato-ի տեղեկությունը փոխանցում է armsport.am-ը:
Ակումբում գիտակցում են, որ սլովենացի դարպասապահը արդեն 35 տարեկան է և չի կարող երկար տարիներ պաշտպանել թիմի մդարպասը:
«Ինտերի» ղեկավարությունը իր ուշադրությունը կենտրոնացրել է «Ուդինեզեի» դարպասապահ Խուան Մուսոյի և «Ատալանտայի» դարպասապահ Պերլուիջի Գոլինիի վրա:
Հիշեցնենք, որ Հանդանովիչը այժմ վնասվածք ունի և չի կարող օգնել իր թիմին: Ա Սերիայի այս մրցաշրջանում նա մասնակցել է 21 հանդիպման: