տուն Քաղաքական Միջազգային 86-ամյա ամերիկուհին ստիպված է լքել իր բնակարանը ծխելու պատճառով

86-ամյա ամերիկուհին ստիպված է լքել իր բնակարանը ծխելու պատճառով

114
0

old-ugly-smoking-fem1

ԱՄՆ Օհայո նահանգի Միլֆորդ քաղաքում ապրող թոշակառու կնոջը դուրս կհանեն իր բնակարանից, քանի որ նա հրաժարվում է թողնել ծխելը։ 89-ամյա Բեուլա Թումբսը ստիպված է լինելու լքել իր բնակարանը մինչև այս տարվա մայիս ամիսը։ Հաղորդում է ՒՊԻ-ը։

Այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ այն շենքում, որտեղ նա ապրում է, որոշվել է արգելել ծխելը։ Այդ մասին նրան տեղեկացրել են դեռ մեկ տարի առաջ, սակայն կինը չի կարողացել հրաժարվել այդ վատ սովորությունից։

Թումսի դուստրը նշում է, որ տարիքի պատճառով նա այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ «Նա կարծում է, որ իրեն ցանկանում են հանել իր բնակարանից վարձերը չվճարելու համար և ուղարկել պարտք ունեցողների մեկուսարան», — ասել է նա։ Թումբսի դուստրը ցանկացել է փաստաբան վարձել մոր համար, սակայն իրավաբանները հրաժարվել են ստանձնել այս գործը՝ կարծիք հայտնելով, որ ծխելը վնասակար է առողջության համար։