Դերասան և ռեժիսոր Քլինթ Իսթվուդն ամուսնալուծվել է։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։
Տիկին Իսթվուդը ապահարզանի դիմումը ներկայացրել է դեռևս 2013 թվականի հոկտեմբերին։ Որպես պատճառ նշվում են ամուսինների միջև անհաղթահարելի հակասությունները։ Դինա Ռուիզը պահանջում էր, ոպեսզի իրենց 18-ամյա դուստրը մինչև չափահասությունը մնա իր հետ, ինչպես նաև ալիմենտներ ստանա։
Նախորդ ամուսնություններից Իսթվուդն ունի 7 երեխա։