տուն Լուրեր Սպանդանոցները պատրաստ են աշխատել շուկայի պահանջարկի համաձայն

Սպանդանոցները պատրաստ են աշխատել շուկայի պահանջարկի համաձայն

123
0

Բոլոր հնարավորություններն ունենք և պատրաստ ենք աշխատել ըստ շուկայի պահանջարկի»,- խոստացել են մի շարք սպանդանոցների ներկայացուցիչներ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հրավիրված քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում են ՍԱՊԾ-ից:

Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը հիշեցրել է, որ թարմ մսի սպանդանոցային ծագման պարտադիր պայմանի կիրառումը հասարակական սննդի կետերում սկսվել է օգոստոսի 1-ից և կոնկրետ սպանդանոցների պատրաստականության վիճակից է կախված լինելու հանրային սննդի կետերի կողմից նշված պարտադիր պայմանի կատարումը:

Նա նաև տեղեկացրել է, որ մշակվել է հստակ ճանապարհային քարտեզ, որի համաձայն էլ կիրականացվի վերահսկողությունը հանրապետության հանրային սննդի կետերում:

«Մենք խստորեն հետևելու ենք, որ վերահսկողությունը չվերածվի սպանդանոցային մորթն ուղեկցող 5-րդ ձևի փաստաթղթի շրջանառության: Այս թեման տարբեր հարթակներում քննարկվել է և եկել է արդեն գործնական քայլեր անելու ժամանակը: Ակնկալում ենք ձեր գործուն աջակցությամբ գործընթացը կազմակերպել պատշաճ կերպով»,- ասել է Արթուր Շատվորյանը: