Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հանձնարարեց տեղեկություն տրամադրել խաղողի մթերման գործընթացի վերաբերյալ:
Սերգո Կարապետյանն ասաց, որ Հայաստանում գործող 49 մթերող ընկերություններից 37-ն այսօր արդեն խաղող են մթերում: Այս պահի դրությամբ 80 հազար տոննա խաղող է մթերվել, որը 20 հազար տոննայով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
Նախարարի խոսքով՝ խաղողի մթերման հարցում կան որոշակի դժվարություններ, քանի որ գինեգործական գործարանները չեն կարողացել ֆինանսական հոսքերն ապահովել՝ կապված արտահանումների ծավալների կրճատման հետ:
«Սակայն բոլորի կողմից այն մոտեցումը կա, որ խաղողը պետք է մթերվի ամբողջապես: Այս տարի մոտ 30 տոկոսով ավելի է խաղողի արտադրության ծավալը: Այս տարի կանխատեսվում է ավելի մթերել, սակայն խոչընդոտները ձեր օգնությամբ պետք է հաղթահարել»,- ասաց նախարարը: