Կորոնավիրուսի մասին այնքան շատ տեղեկություններ կան, որ դուք հնարավոր է, որ սուզվեք դրանց մեջ: BBC-ն որոշել է ամփոփել ամենակարևորը և ներկայացնել 80 փաստ այդ հիվանդության մասին:
Փաստ 1. Covid-19-ը և SARS-CoV-2-ը նույնը չեն: Covid-19-ը նոր հիվանդություն է, որն առաջացել է նոր կորոնավիրուսից: SARS-CoV-2-ը հենց վիրուսի անունն է:
Փաստ 2. CoV-ը կորոնավիրուսի կարճ տարբերակն է: Այդպես են անվանում վիրուսների ընտանիքը (ընդհանուր առմամբ դրանք մոտ 40-ն են), որոնք արտաքինից թագ են հիշեցնում՝ իրենց փշանման ընձյուղների պատճառով:
Փաստ 3. Կորոնավիրուսները կենսաբանական ինքնակոչիկներ են: Փշի ամեն մի ծայրը նմանակում է օգտակար նյութի մոլեկուլներին, այդպիսով բջջի ռեցեպտորներն ուրախությամբ ներս են ընդունում (քաշում են այն իրենց մեջ), իսկ այդ փշի հետ բջիջ է անցնում (ներխուժում) ամբողջ վիրուսը:
Փաստ 4. «Նոր կորոնավիրուս» տերմինը (nCoV) նշանակում է, որ նախկինում այն չի հանդիպել ոչ միայն գիտնականներին, այլև մեր բջիջներին:
Փաստ 5. Ավելի քան 2 միլիոն տարվա էվոլյուցիայի ընթացքում մեր իմունային համակարգը սովորել է պայքարել առավել հայտնի վարակների դեմ, բայց նոր կորոնավիրուսն անսպասելիորեն է վրա հասել: Սա է պատճառը, որ այն հաղթահարելը դժվար է, իսկ նրանով վարակվելը՝ հեշտ:
Փաստ 6. Հայտնվելով բջջի մեջ՝ վիրուսը «գրավում է այն» (զավթիչ է ներկայանում), վերահսկողություն է հաստատում վերջինիս վրա՝ ստիպելով անվերջ արտադրել իր սեփական պատճենները: Սկսվում է շղթայական ռեակցիա: Արդյունքում բջիջը մահանում է, բայց վարակակիրը դառնում է վարակիչ:
Փաստ 7. Վարակի սկզբնական շրջանում նոր կորոնավիրուսն ակտիվորեն բազմանում է կոկորդում և վերին շնչուղիների շրջանում: Այնուհետև վարակն իջնում է և կարող է հասնել թոքերին՝ առաջացնելով բորբոքում:
Փաստ 8. Ահա թե ինչու վարակի առաջին ախտանիշը հազն է: Միայն դրանից հետո ջերմությունը սկսում է բարձրանալ:
Փաստ 9. Կամ չի բարձրանում. Ուհանի հիվանդների 30%-ի դեպքում հիվանդանոց ժամանելու պահին ջերմությունը նորմայից բարձր չի եղել:
Փաստ 10. Վարակվածներից շատերը (18%-ը կամ գրեթե հինգից մեկը) նույնիսկ հազ չեն ունեցել: Հիվանդությունը առանց ախտանիշների կարող է լինել. մարդը գուցե չկասկածի էլ, որ հիվանդ է:
Փաստ 11. Միևնույն ժամանակ, նման ասիմպտոմատիկ հիվանդը դեռ վարակի ակտիվ կրող է և կարող է վարակել ուրիշներին:
Փաստ 12. Եթե Covid-19-ը մեղմ է, դրա ախտանիշները շատ նման են սովորական սեզոնային գրիպի ախտանիշներին. չոր հազ, տենդ, ընդհանուր թուլություն, երբեմն մկանների ցավ կամ գլխացավ:
Փաստ 13. Այն նաև բուժվում է այնպես, ինչպես սովորական գրիպը`տանը, սիմպտոմատիկորեն:
Փաստ 14. Կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշներից մեկը`համի և/կամ հոտի զգացողության կորուստն է:
Փաստ 15. Այն չի հայտնաբերվել բոլոր վարակակիրների մոտ, բայց կարող է լինել միակ ախտանիշը:
Փաստ 16. Այսպիսով, եթե հանկարծ դադարեք զգալ հոտը կամ համը, ապա սա զգուշանալու և միջոցներ ձեռնարկելու առիթ է:
Փաստ 17. Կարևոր է. նոր կորոնավիրուսով վարակակիրը վտանգավոր է դառնում ուրիշների համար վարակվելուց անմիջապես հետո՝ շատ վաղուց, երբ վարակակիրն ունեցել կամ էլ չի ունեցել առաջին ախտանիշները:
Փաստ 18. Լավ նորություն. որքան ավելի վտանգավոր է վիրուսը, այնքան ավելի վատ է այն տարածվում: Սպանելով իր տիրոջը՝ վիրուսն այլևս չի կարող վարակել ուրիշներին: Հետևաբար՝ վիրուսը հազվադեպ է մուտացվում ավելի մահացու ձևի. դա նրա շահերից չի բխում:
Փաստ 19. Վատ նորություն. SARS-CoV-2 -ը այլ կատեգորիայից է: Այս վիրուսը տիրոջը դարձնում է վարակակիր, բայց անմիջապես չի դրսևորվում կամ ընդհանրապես չի դրսևորվում, այնպես որ՝ վարակակիրը հասցնում է վարակել ևս մի քանի մարդու:
Փաստ 20. Միջին հաշվով, նոր կորոնավիրուսով յուրաքանչյուր վարակակրի հաջողվում է վարակել 2-4 առողջ մարդու: Այս թիվը ավելի բարձր է, քան սեզոնային գրիպի դեպքում (1.3), բայց ավելի ցածր, քան կարմրուկի դեպքում (12+):
Փաստ 21. Չնայած, ինչպես ցանկացած վարակ, SARS-CoV-2 կորոնավիրուսը նույնպես ունի այսպես կոչված «սուպերտարածող-կրողներ», որոնք անհամեմատ ավելի շատ մարդկանց են վարակում՝ հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր:
Փաստ 22. Հարավային Կորեայում վիրուսը վերահսկվում էր, մինչև որ դեպքերի թիվը հասավ 30-ի: Բայց կինը, ում անվանում են «հիվանդ 31», միանգամից վարակել է մոտ 1200 մարդու:
Փաստ 23. Պարզվեց, որ նա շատ կրոնասեր է և շարունակում էր եկեղեցի գնալ՝ չնայած հազին և տեմպին՝ անտեսելով Կորեայի իշխանությունների հորդորները:
Փաստ 24. 10 օրվա ընթացքում Հարավային Կորեայում վարակվածների թիվն աճել է՝ 30-ից հասնելով 5000-ի:
Փաստ 25. Covid-19-ից մահացությունների մակարդակը դեռևս դժվար է ճշգրիտ հաշվարկել, բայց հետազոտությունների մեծ մասը այն գնահատում է 1-3%:
Փաստ 26. Սա մոտ 20 անգամ ավելի բարձր է, քան սեզոնային գրիպի դեպքում, բայց նույնիսկ մոտ չէ կորոնավիրուսային SARS-ի նախորդներին (10%) և MERS-ին (25%):
Փաստ 27. Covid-19-ից մահացությունը մեծապես կախված է առողջապահական համակարգի ընդհանուր ծանրաբեռնվածությունից և օգնության արագությունից. եթե Գերմանիայում այն կազմում է ընդամենը 0,3%, ապա Իտալիայում ՝ գրեթե 9% է:
Փաստ 28. 70 տարեկանից բարձր տարիքային խմբում մահացությունների մակարդակը գերազանցում է 5%-ը, 80-ից բարձր տարիքային խմբում՝ տասից մեկը մահանում է վիրուսից:
Փաստ 29. Ահա թե ինչու` այժմ ամբողջ աշխարհի իշխանությունների հիմնական խնդիրն է հնարավորինս երկարաձգել համաճարակը՝ կանխելով մեծ թվով մարդկանց Covid-19-ով միաժամանակ վարակվելը:
Փաստ 30. Համաճարակը զարգանում է արագ տեմպերով. 100 հազար հիվանդի առաջին ախտորոշումից անցել է 67 օր, 11 օրվա ընթացքում երկրորդ 100 հազարը հիվանդացավ, չորս օրվա ընթացքում՝ երրորդը:
Փաստ 31. Ամեն օր վիրուսով վարակվածների թիվն ավելանում է մոտ մեկ երրորդով:
Փաստ 32. Համաճարակը հասել է աշխարհի ամենահեռավոր անկյուններ՝ ներառյալ հայտնի Զատիկ կղզին, որտեղ երեքշաբթի, մարտի 24-ին, պաշտոնապես հաստատվել է առաջին վարակակիրը՝ 42-ամյա մի տղամարդ:
Փաստ 33. Փորձագետները նախազգուշացնում են. ձեզ հարկավոր է նախապես հոգեբանորեն պատրաստվել, որ վարակվածների թիվը կարող է հասնել տասնյակ միլիոնների, իսկ մահացածներինը՝ գուցե հարյուր հազարների:
Փաստ 34. Հայտնի չէ, թե որտեղից է եկել SARS-CoV-2-ը, բայց չղջիկներն ու պանգոլինները դրա նման վիրուսներ են կրում:
Փաստ 35. Ամենայն հավանականությամբ, վիրուսը մուտացվել է և փոխանցվել ինչ-որ այլ կենդանու և նրանից էլ մարդուն:
Փաստ 36. Վիրուսը վտանգավո՞ր էր մարդու համար այն պահին, երբ առաջին հիվանդը վարակվեց նրանով: Կամ այն մուտացվեց և սովորեց ներթափանցել մեր բջիջները՝ արդեն մարդու մեջ գտնվելո՞վ: Գիտնականները դեռ չեն գտել այս հարցերի պատասխանները:
Փաստ 37. Եթե վիրուսը վտանգավոր էր արդեն մարդու հետ շփման ժամանակ, նշանակում է, որ այն դեռ կարող է քայլել ինչ-որ տեղ կենդանիների աշխարհում և վաղ թե ուշ նորից վարակել մարդկանց:
Փաստ 38. Ահա թե ինչու, Ուհանում բռնկման սկզբում առաջին բանը, որ նրանք արեցին, շուկաները փակելն էր, որտեղ վաճառվում էր խառը որսամիս:
Փաստ 39. Սա, ի դեպ, Չինաստանում սովորական միջոցառում է. այնտեղի շուկաները առաջին հերթին փակում են, երբ կասկածում են նոր վարակի մասին, և անցկացվում է կարանտին: Սա սովորաբար օգնում է, բայց այս անգամ արդեն ուշ էր. ասիմպտոմատիկ վիրուսն արդեն անցել էր «ժողովրդին»:
Փաստ 40. Ոչ, վիրուսը չի փախչել կենսաբանական լաբորատորիայից, որքան էլ որևէ մեկը չցանկանա դրան հավատալ:
Փաստ 41. Կորոնավիրուսի արհեստական ծագման մասին վարկածը միանգամից ստուգվել է տարբեր երկրների գիտնականներից կազմված մի շարք խմբերի կողմից և մերժվել՝ որպես անհավանական:
Փաստ 42. «Մեր վերլուծությունը հստակ ցույց է տալիս, որ SARS-CoV-2-ը չի մշակվել լաբորատորիայում և այն վիրուսը չէ, որի վրա կատարվել են նպատակային մանիպուլյացիաներ»,- մեջբերված է Nature ամսագրի հետազոտողների խոսքից:
Փաստ 43. Քանի որ մենք անդրադարձանք դեբյուտային առասպելներին, ահա ևս մեկը. վիրաբուժական դիմակները չեն պաշտպանում կորոնավիրուսից: Դրա մասնիկներն այնքան փոքր են, որ հեշտությամբ անցնում են ծակոտիներ:
Փաստ 44. Որպեսզի պատկերացնեք վիրուսի չափը՝ ասեղի ծայրին դուք կարող եք հեշտությամբ տեղադրել դրա մոտ 100 միլիոն օրինակ:
Փաստ 45. Հազալիս՝ վարակված հիվանդից թուքի ամենափոքր կաթիլները թռչում են, որոնցից յուրաքանչյուրում կարող են լինել միլիարդավոր վիրուսային մասնիկներ:
Փաստ 46. Իմաստ ունի՞ դիմակ կրեն նրանք, ովքեր վախենում են վարակել ուրիշներին. այն չի ապահովում 100 տոկոս պաշտպանություն, բայց փոքր-ինչ նվազեցնում է ռիսկը մյուսների համար:
Փաստ 47. Հակառակ ժողովրդական համոզմունքի, ընտանի կենդանիները չեն կարող տարածել կորոնավիրուսը:
Փաստ 48. Բայց վիրուսը կարելի է ձեռք բերել բացարձակապես դատարկ բնակավայրերում, որտեղ նախկինում եղել են վարակվածները:
Փաստ 49. Օդի մեջ կորոնավիրուսը մնում է կենսունակ (այսինքն ՝ այն կարող է վարակել առողջ մարդկանց) երեք ժամվա ընթացքում:
Փաստ 50. Պլաստիկ և պողպատե մակերևույթների վրա SARS-CoV-2-ը վտանգավոր է մնում մինչև երեք օր, թղթի և ստվարաթղթի վրա`մինչև մեկ օր, պղնձի վրա`մինչև չորս ժամ:
Փաստ 51. Ահա թե ինչու կանխարգելման հիմնական և ամենահուսալի միջոցը հետևյալն է. ձեր ձեռքերը մանրակրկիտ լվացեք տնից դուրս ցանկացած մակերեսի հետ շփվելուց հետո:
Փաստ 52. Կարող եք դիտել, թե ինչպես պետք է ձեռքերը մանրակրկիտ լվանալ այս տեսանյութում:
Փաստ 53. Եթե հանկարծ մոտակայքում լվացարան չկա, կարող եք օգտագործել ձեռքի հակասեպտիկ գել: Բայց ավելի լավ է ձեռքերը լվանալ:
Փաստ 54. Հակասեպտիկ գել կարելի է պատրաստել տանը, եթե ունեք խմելու կամ տեխնիկական ալկոհոլ: Դա արվում է այսպես:
Փաստ 55. Ծայրահեղ դեպքում միրամիստինը և քլորէքսիդինը հարմար են ախտահանման համար. երկուսն էլ ոչնչացնում են ոչ միայն մանրէները, այլև վիրուսները:
Փաստ 56. Կորոնավիրուսի դեմ հակաբիոտիկներն անօգուտ են: Ինչպես ցանկացած վիրուսի դեմ՝ ներառյալ գրիպը կամ հերպեսը:
Փաստ 57. Կարանտինը և այլ սահմանափակիչ միջոցներ ամբողջ աշխարհում կարող են տևել (փոքր ընդհատումներով) այնքան ժամանակ, մինչև հայտնաբերվի պատվաստանյութ կամ արդյունավետ բուժում Covid-19-ի համար:
Փաստ 58. Ներկայացված կորոնավիրուսային պատվաստանյութը, անշուշտ, մեկուկես տարուց ավելի շուտ չի հայտնվի, քան 2021 թվականի կեսին: Այս պահի դրությամբ, այն մարդկանց մեծամասնությունը, ում սպառնում է վիրուսը, ամենահայն հավանականությամբ, արդեն հիվանդությունը հաղթահարած կլինեն:
Փաստ 59. Թերևս, պատվաստանյութը երբեք երևան չի գա: Ամբողջ աշխարհը 35 տարի շարունակ փորձում է ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութ մշակել, և մինչ օրս՝ անօգուտ: Չնայած արդեն մշակվել են «ՄԻԱՎ-ի դեղահաբեր»՝ արդյունավետ կանխարգելման համար:
Փաստ 60. Առայժմ չկա SARS-CoV-2-ի սպեցիֆիկ թերապիա: Վարակվածները բուժվում են բացառապես սիմպտոմատիկորեն, այսինքն՝ նրանք պայքարում են ոչ թե հիվանդության, այլ դրա դրսևորումների դեմ:
Փաստ 61. Ավելի քան 100 հազար մարդ, ում մոտ հաստատվել են Covid-19-ը, ապաքինվել են:
Փաստ 62. Հիվանդների մեծ մասը (ավելի քան 80%) ընդհանրապես բժշկական օգնության կարիք չունի: Նրանք տանը բուժվում են գրիպի ընդհանուր բուժման միջոցներով և սովորաբար վերականգնվում են մոտ մեկ շաբաթվա ընթացքում:
Փաստ 63. Հոսպիտալացումն անհրաժեշտ է մոտավորապես ամեն հինգերորդ կամ վեցերորդ հիվանդի դեպքում. հիմնականում տարեցների և (կամ) արդեն քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում:
Փաստ 64. Ծանր դեպքերում (մոտ 4%) անհրաժեշտ է հիվանդին միացնել թոքերի արհեստական շնչառության ապարատին: Դրանք գուցե չբավարարեն, եթե շատ հիվանդներ լինեն: Ավտոմեքենաների որոշ ընկերություններ անցել են շնչառական ապարատների արտադրությանը:
Փաստ 65. Սա Իտալիայում բարձր մահացության հիմնական պատճառներից մեկն է. շատ են տարեց հիվանդները, հիվանդանոցները գերծանրաբեռնված են, և սրա հետևանքն անձնակազմի հյուծվածությունն ու սարքավորումների պակասն է:
Փաստ 66. 10300 իտալացիներ բուժվել են Covid-19-ից, ավելի քան՝ 8000 հոգի մահացել են վիրուսից:
Փաստ 67. Զուգահեռաբար՝ տեղի են ունենում վիրուսից բուժման միջոցների որոնումները: Նոր միջոցներ մշակելու համար ժամանակ չկա, քանի որ բժիշկները ստուգում են առկա հակավիրուսային պրեպարատները, թե որքանով են դրանք արդյունավետ SARS-CoV-2-ի դեմ պայքարում:
Փաստ 68. Փետրվարին չինացի բժիշկները նկատեցին, որ քլորոխին դեղամիջոցը, որը նախատեսված է մալարիան կանխելու և բուժելու համար, այնքան էլ վատ միջոց չէ կորոնավիրուսի դեմ պայքարում: Այդ ժամանակից ի վեր մի քանի ուսումնասիրություններ հաստատել են դրա արդյունավետությունը Covid-19-ի վերահսկման գործում:
Փաստ 69. Երկու այլ հնարավոր դեղեր են՝ լոպինավիրը, որը սովորաբար օգտագործվում է ՄԻԱՎ-ով հիվանդների բուժման համար, և ռեմդեսիվիվը, որն ի սկզբանե մշակվել է էբոլա և մարբուրգ վիրուսները բուժելու համար: Մինչ այժմ երկուսն էլ հաջողությամբ փորձարկվել են:
Փաստ 70. Վերջին հուսադրող բացահայտումը հակավիրուսային ավիգա դեղամիջոցն է, որը Ճապոնիայում գրիպի դեմ պայքարի հայտնի միջոց է: Այն հատուկ մշակվել է ՌՆԹ վիրուսների դեմ պայքարելու համար:
Փաստ 71. Ուհանում կորոնավիրուսով վարակված այն հիվանդները, ովքեր ավիգա էին ստանում, միջինը չորս օրվա ընթացքում բուժվում էին:
Փաստ 72. Չինաստանում գրեթե բոլոր հիվանդներին սովորական դեղամիջոցների հետ միասին նշանակվել էին նաև չինական ավանդական դեղամիջոցներ:
Փաստ 73. Ժողովրդական դեղամիջոցներով բուժման բանաձևը, որը մշակվել է Գուանչժոուի ութերորդ ժողովրդական հիվանդանոցում, ընդունվել է Գուանգդոնգ նահանգի գիտության և տեխնիկայի նախարարության կողմից և պաշտոնապես հաստատվել է տարածաշրջանային իշխանությունների կողմից:
Փաստ 74. «Սինուխա» կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն, հիմնական թերապիայի հետ մեկտեղ, հատկապես արդյունավետ է Covid-19-ով հիվանդներին բուժել «Tsinfey Paydu» միքստուրայի օգնությամբ:
Փաստ 75. Այս ավանդական դեղամիջոցը պատրաստվում է բուժիչ խոտաբույսերից և այլ բույսերից, որոնք ներառում են չինական փշատերև և անալարային արմատ, բայց բաղադրատոմսի տարբերակները տասնյակ են, եթե ոչ հարյուրավոր:
Փաստ 76. Երբեմն Covid-19-ով ծանր հիվանդներին փորձում են փրկել՝ նրանց փոխանցելով առողջացած մարդկանց արյան պլազման՝ վիրուսի դեմ հակամարմիններով: Այս պրակտիկան արդարացրել է իրեն SARS, MERS և էբոլայի վիրուսների բռնկումների ժամանակ, և պաշտոնապես առաջարկվել է ԱՀԿ-ի կողմից:
Փաստ 77. Փռշտոցը կորոնավիրուսի ախտանիշ չէ: Հազն՝ այո, բայց փռշտոցը՝ ոչ:
Փաստ 78. SARS-CoV-2-ը շարունակում է մուտացվել: Դեկտեմբեր-մարտ ամիսներին վիրուսի որոշ տարբերակներ կարողացել են արդեն 14 անգամ գենոմ փոխել:
Փաստ 79. Վիրուսի ընդհանուր գենետիկ ձևափոխումները`փոքր տարբերություններով, արդեն 1200-ից ավելի են: Նրանց կարող եք հետևել այս հղմամբ:
Փաստ 80. Վիրուսի «ռուսական տարբերակը», որն ուսումնասիրվել է Սանկտ Պետերբուրգի Գրիպի ինստիտուտի գիտնականների կողմից, գենետիկորեն ամենամոտն է եվրոպական տեսակներին: Սա հաստատում է այն վարկածը, որ վարակը Ռուսաստան է եկել ոչ թե անմիջապես Չինաստանից, այլ Եվրոպայից:
Օլյա Շահինյան