Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննության ժամանակ պաշտպանական կողմը ներկայացրեց Արցախի նախկին և ներկա նախագահների՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։
«Եթե ուզում եք երաշխավորությունը քննվի, ապա պետք է նրանց ներկայությունն ապահովել»,- հայտարարեց դատավոր Դավիթ Գրիգորյանը:
Պաշտպանները նշեցին, որ իրենք կկապվեն Արցախ, հարցը քննարկելու համար, սակայն միևնույն ժամանակ պնդեցին, որ դատական նիստը շարունակվի: