տուն Uncategorized 77-ամյա Հարիսոն Ֆորդը՝ Ինդիանա Ջոնսի մասին հերթական ֆիլմում (լուսանկար, տեսանյութ)

77-ամյա Հարիսոն Ֆորդը՝ Ինդիանա Ջոնսի մասին հերթական ֆիլմում (լուսանկար, տեսանյութ)

215
0

Հոլիվուդյան գերաստղ, սիրված դերասան Հարիսոն Ֆորդը նկարահանվելու է արկածներ որոնող Ինդիանա Ջոնսի մասին հերթական ֆիլմում:

Ինչպես հայտնում, է BBC-ին, կինոպրոդյուսեր, Lucasfilm-ի նախագահ Քեթլին Քենեդին հաստատել է 77-ամյա դերասանի մասնակցությունը ֆրանշիզայի հինգերորդ կինոնկարին: Նրա խոսքով՝ այժմ ավարտվում է սցենարի հետ կապված աշխատանքը:

Հարիսոն Ֆորդ . 2019 թվականին հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ժամանակ

Քենեդին ընդգծել է, որ նոր կինոֆիլմը լինելու է «ոչ թե սերիայի վերաթողարկումը, այլ շարունակությունը»:

Կինոնկարի ռելիզը, որն առայժմ անվանում չունի, նշանակված է 2021 թվականի հուլիսի 9-ին, նշում է աղբյուրը:

2019 թվականին Հարիսոն Ֆորդը տեղ էր գտել ծերացած ամենագեղեցիկ հայտնիների հնգյակում: Նրան ընկերակցել են Ռիչարդ Գիրը, Լիամ Նիսոնը, Փիրս Բրոսնանը եւ Առնոլդ Շվարցենեգերը: