Հունվարի 1-ին Նոր տարին նշվում է այն երկրներում, որոնք ապրում են Գրիգորյան օրացույցով, իսկ սա աշխարհի երկրների մեծ մասն է: Սակայն ոչ բոլորն են այդ տոնին նման նշանակություն տալիս, որքան ռուսաստանցիները: Ռուսները սիրում են նոր տարին և սիրում են այն նշել, դրա համար դա անում են 10 օր: Իսկ որքա՞ն են դրանք տևում աշխարհի այլ երկրներում:
Չինաստան
Չինաստանում Նոր տարին նշվում է հունվարի 21-ից հետո առաջին նորալուսնին, և այդ օրը ամեն տարի փոխվում է: Արևելյան օրացույցով Նոր տարին ընկնում է հունվարի 21-ի և փետրվարի 21-ի միջակայքում: Չինաստանից զատ, այս կարգին են հետևում Կորեայում, Սինգապուրում, Վիետնամում, Մոնղոլիայում և Մալայզիայում: Կառավարությունը չինացիներին տրամադրում է 3 հանգստյան օր:
Գերմանիա
Գերմանիայում, ինչպես նաև ողջ Եվրոպայում, Սուրբ Ծնունդը ավելի մեծ հարգանքի է արժանի, քան Նոր տարին, ուստիև գերմանացիները հանգստանում են դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին: Դեկտեմբերի 31-ին ոչ լրիվ աշխատանքային օր է, հունվարի 1-ին հանգստան օր է, իսկ հունվարի 2-ին գերմանացիները անցնում են աշխատանքի:
ԱՄՆ-ում աշխատող բնակչությունը հանգստանում է միայն դեկտեմբերի 25-ին և 26-ին՝ Սուրբ Ծննդյան օրը: Ամանորյա արձակուրդի տևողությունը կախված է նահանգից և ձեռնարկությունից, հիմնականում բնակչությունը հանգստանում է միայն հունվարի 1-ին: Սակայն բազմաթիվ նահանգներում գործում է արտարձակուրդի կուտակման համակարգը, որոնցից ամերիկացիները հիմնականում օգտվում են ամանորյա տոների ընթացքում:
Բելառուս
Իսկ այ Ռուսաստանի հարևան Բելառուսում ամանորյա արձակուրդ չկա: Կարմիրով օրացույցում նշված են միայն հունվարի 1-ը և 7-ը՝ Նոր տարին և ուղղափառների Սուրբ Ծնունդը:
Ուկրաինա
Ուկրաինացիները նշում են Նոր տարին հունվարի 1-3-ը, իսկ հունվարի 4-ին աշխատանքի են դուրս գալիս: Հունվարի 7-10-ը ուկրաինացիները Սուրբ Ծննդյան առթիվ հանգստյան օրեր են ստանում:
Իրան
Նոր տարին Իրանում տոնում են մուսուլմանական օրացույցով՝ գարնան առաջին օրը, ինչը համապատասխանում է մարտի 22-ին՝ ըստ մեր օրացույցի: Նոր տարին Իրանում կոչվում է Նովրուզ:
Ղազախստան
Ղազախստանում նույնպես երկար չեն հանգստանում՝ հունվարի 1-2-ին և 7-ին, բացառությամբ այն դեպքերի, երբ տոնական օրերը համընկնում են հանգստյան օրերին: Այդժամ հանգստյան օրերի ժամանակացույցը տեղափոխվում է և ավելի շատ է ստացվում:
Անգլիա
Անգլիացիները նշում են և՛ Սուրբ Ծնունդը, և՛ Ամանորը: Այս երկրում տոները տևում են դեկտեմբերի 25-ից հունվարի 4-ը:
Իտալիա
Իտալիան կաթոլիկ երկիր է, ուստի ամանորյա տոները սկսվում են դեկտեմբերի 25-ից և տևում և մինչև մկրտություն՝ հունվարի 6-ը: Ինչպես և բազմաթիվ եվրոպական երկրներում, Սուրբ Ծնունդն ընդունված է նշել ընտանեկան հարկի տակ, իսկ Ամանորը՝ ընկերների հետ և անզուսպ զվարճանալ:
Իսպանիա
Նույնկերպ հանգստանում են նաև իսպանացիները: Դեկտեմբերի 25-ից հունվարի 6-ը չի աշխատում ոչ մի կինոթատրոն, քանի որ համարվում է, որ պետք է տոնեն առանց բացառության բոլորը:
Ադրբեջան
2013-ից Ադրբեջանում հանգստանում են մի ամբողջ շաբաթ: Ոչ աշխատանքային են համարվում դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը:
Իսրայել
Իսրայելում եվրոպական Նոր տարին ընդհանրապես չեն տոնում, ուստիև դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը աշխատանքային օրեր են: Փոխարենը՝ հրեաները հանգստանում են եբրայական Նոր տարում, որը շարժական տոն է և լինում է սեպտեմբերին: Այն տոնելու համար հատկացվում է 2 օր:
Բրազիլիա
Ամանորը Բրազիլիայում ամառային տոն է, ուստի տարվա այդ եղանակին երկրում տիրում է լողափնյա շրջանը: Սակայն բրազիլացիների մոտ հունվարի 1-ը պաշտոնապես համարվում է ոչ աշխատանքային օր, ինչից նրանք հաճույքով օգտվում են՝ աղմկոտ երեկույթներ կազմակերպելով: