տուն Լուրեր 75-ամյա կինն ինքնասպանության փորձ է կատարել՝ 7-րդ հարկից նետվելով ցած

75-ամյա կինն ինքնասպանության փորձ է կատարել՝ 7-րդ հարկից նետվելով ցած

109
0

tunavorum

Մարտի 25-ին` ժամը 08.55-ին, ահազանգ է ստացվել, որ մոտ 75 տարեկան կին է ցած ընկել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի հարկերից մեկից. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻ ԱԽ-ն:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում քաղաքացի Լ. Ռ.-ը (1941 թ. ծնված) փորձել է ինքնասպանություն գործել և ցած է նետվել 10 հարկանի շենքի 7-րդ հարկից:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ. Ռ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել է առաջին համալսարանական կլինիկա:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։