Ամերիկյան մուլտարտադրության հիմնադիր Ուոլթ Դիսնեյի առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում, վաճառվել է 74 մլն դոլարով։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Գնորդների անունն անհայտ է։ Առանձնատունը վաճառքի հանելիս արժեր 90 մլն դոլար։ Ուոլթ Դիսնեյն այն գնել էր 1949 թվականին և այնտեղ ապրել մինչև մահ։ 1990-ական թկաններին ներդնող Գաբրիել Բրեները գնել էր այն Ուոլթ Դիսնեյի կնոջից՝ 8.5 մլն դոլարով։ Այնուհետև այն վերակառուցվել էր, ավելացվել էին նոր տարածքներ։ Ներկայում առանձնատունը գտնվում է 3.2 հազար քառակուսի մետր տարածքի վրա և ներառում է 8 ննջասենյակ, 17 լոգարան։ Այն ունի նաև լողավազան, թենիսի կորտ և գինու մառան։