տուն Հասարակություն Ինչու 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում

Ինչու 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում

190
0

Երեւանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում: Այս երթուղին սկսվում էր Էրեբունի զանգվածից, իսկ վերջնակետը Նոր Նորքի 9-րդ զանգվածն էր:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ԺՊ Էդգար Գալստյանը նշեց, որ վերջին շրջանում 73 համարը սպասարկող ընկերությունը երթուղու սպասարկման համար անհրաժեշտ շարժակազմի քանակը չի կարողացել բավարարել՝ երեք շարժակազմով են սպասարկել, մինդեռ պայմանագրով 18-ն է նախանշված եղել: Այս մասին գրում է armtimes.com -ը՝ նշելով, որ երթուղային տաքսիների հնամաշ լինելու եւ շարժիչների պարբերաբար խափանման պատճառով մեքենաներն աստիճանաբար գծից դուրս են բերվել: Շահագործման պիտանի է մնացել ընդամենը երեք շարժակազմ: Երեւանի քաղաքապետարանի կողմից ներկայացված նորմերին չհամապատասխանեցնելուց հետո վերջնական լուծարվել է:

«Ընկերությունն աստիճանաբար գնացել է սնանկացման եւ դատարանով էլ սնանկ է ճանաչվել, լուծարվել է եւ աշխատանքը դադարեցրել: Քաղաքապետարանը առողջացման ժամանակ էր տվել, որ կարողանային վերականգնվել եւ որոշակի մեքենաների քանակ ապահովել, բայց վերջին մի քանի տարիներին 5 մեքենան չի գերազանցել»,- ասաց Գալստյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր  կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here