տուն Աշխարհ 72-ամյա Էլթոն Ջոնը կշարունակի համերգային շրջագայությունը (տեսանյութ)

72-ամյա Էլթոն Ջոնը կշարունակի համերգային շրջագայությունը (տեսանյութ)

208
0

Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը չի պատրաստվում ընդհատել համերգային շրջագայությունը, թեեւ թոքաբորբ ունի: Երգչի անձնակազմի հաղորդած տեղեկությունը փոխանցում է armtimes.com-ը:

Նրա ներկայացուցիչներն ընդգծել են, որ անկախ վերջին համերգի միջադեպից՝ մյուս շոուները կկայանան ըստ ծրագրի:

Իսկ վերջին համերգի ընացքում, որն օրեր առաջ տեղի է ունեցել նորզելանդական Օքլենդ քաղաքում, Էլթոն Ջոնը կորցրել է ձայնը ու ստիպված է եղել ընդհատել ելույթը: Նա բեմից հեռացել է արտասվելով, իսկ հանդիսատեսը ծափահարել է նրան քաջալերելու համար:

Նշենք, որ սա 72-ամյա Էլթոն Ջոնի հրաժեշտի համերգային շրջագայությունն է: Այն կրում է «Farewell Yellow Brick Road» խորագիրը: Սկսվել է 2018թ. սեպտեմբերին: Դրա շրջանակներում նախատեսված է շուրջ 300 ելույթ: Առաջիկա 2 համերգները նախատեսված են այսօր՝ փետրվարի 18-ին, ու 20-ին: