տուն Քաղաքական Միջազգային 70 տարի առաջ մեկնարկել է Յալթայի խորհրդաժողովը

70 տարի առաջ մեկնարկել է Յալթայի խորհրդաժողովը

175
0

WAR & CONFLICT BOOK ERA:  WORLD WAR II/PERSONALITIES

Ուղիղ 70 տարի առաջ այս օրը մեկնարկել է Յալթայի խորհրդաժողովը, որին մասնակցել են հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրները` ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: Հենց նրանք էլ հիմք են դրել Արևմուտքի և ԽՍՀՄ-ի միջև ազդեցությունների ոլորտների բաժանմանը:

1945 թվականի փետրվարի 4-11-ը Յալթայի Լիվադյան պալատում անցկացված խորհրդաժողովին մասնակցել են այդ կոալիցիայի երեք խոշորագույն պետությունների` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԽՍՀՄ-ի ղեկավարներ Ֆրանկլին Ռուզվելտը, Ուինսթոն Չերչիլը և Իոսիֆ Ստալինը: Այդ խորհրդաժողովի արդյունքում պարզ դարձավ, որ Արևելյան Եվրոպան կդառնա ԽՍՀՄ ազդեցության գոտի, իսկ արևմտյանն ու միջերկրածովյան շրջանները` ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի։ Այս համակարգն ապահովեց տարածաշրջանի խաղաղությունը 50 տարի շարունակ: