Թայլանդում ձերբակալվել է 2006-ից հետախուզության մեջ գտնվող երկրի քաղաքացի 63-ամյա Չոմ Իմկեոն: Նա մեղադրվում էր 35 տարվա ընթացքում կատարած 70 սպանությունների մեջ:
Ոստիկանության հաղորդմամբ՝ 2006-ի նոյեմբերից ի վեր Չոմ Իմկեոն Թայլանդի ամենահաճախ հետախուզվող հանցագործների ցանկում իններորդ տեղն էր զբաղեցնում: Ձերբակալվելուց հետո, նա իր մեղքն է ճանաչել բոլոր 70 պատվիրված սպանություններում: Սակայն նա չի զղջացել կատարած սպանությունների համար, քանի,որ իր զոհերը մեծամասամբ թմրավաճառներ են եղել:
Վարձու մարդասպանն իր առաջին պատվիրված սպանությունը կատարել է 21 տարեկան հասակում, իսկ վերջինը՝ 56 տարեկանում: