1. Սպիտակագլուխ կաղամբ
Կաղամբը պարունակում է մեծ քանակով սննդային մանրաթելեր, որոնք աղիներից դուրս են բերում ծանր մետաղներն ու տոքսինները: Այն հագեցած է նաև օրգանական թթուներով, որոնք դրական են անդրադառնում մարսողության վրա և կայունացնում աղիների միկրոֆլորան: Սակայն դա վերջը չէ: Դրանում պարունակվում է նաև բավական քիչ հանդիպող վիտամին U, որը մասնակցում է վիտամինների սինթեզին, և անգամ նպաստում վերքերի լավացմանը:
Ինչպես օգտագործել՝ թարմ, թթու դրած վիճակում, օգտակար է նաև հյութը:
2. Կարմիր ճակնդեղ
Կարմիր ճակնդեղը օրգանիզմի №1 «մաքրարարն» է: Առաջին հերթին, դրանում պարունակվում են բջջանյութ, պղինձ, ֆոսֆոր, վիտամին С և մի շարք օգտակար թթուներ, որոնք բարելավում են մարսողությունն ու աղիներից դուրս բերում մեռած բակտերիաները: Այն նաև պարունակում է բատեին կոչվող մի նյութ, որը լյարդը մաքրում է տոքսիններից: Ճակնդեղը ֆոլաթթվի և քվարցի միջոցով նպաստում է նաև օրգանիզմի երտասարդացմանը
Ինչպես օգտագործել՝ խաշած վիճակում, օգտակար է նաև հյութը::
3. Սխտոր
Սխտորի մեկ պճեղում պարունակվում է ավելի քան 400 օգտակար բաղադրատարր: Դրանք մաքրում են անոթները, նվազեցնում խոլեստերինի մակարդակը և ոչնչացնում բազմաձև գլիոբլաստոմայի բջիջները, որոնք կարող են ուղեղի քաղցկեղ առաջացնել: Այն նաև «սպանում է» տուբերկուլյոզի փայտիկն ու այլ հարուցիչներ:
Ինչպես օգտագործել՝ թարմ կամ մանրացրած վիճակում:
4. Գլուխ սոխ
Սոխում ամենակարևորը ֆիտոնցիդներն են, որոնք պարունակվում են եթերայուղերում: Դրանք վայրկյանների ընթացքում ոչնչացնում են վնասակար բակտերիաների ու սնկերի մեծամասնությունը: Այն նաև օգնում է կարգավորել մարսողությունն ու բարելավել ախորժակը: Սոխում նաև մեծ քանակով ծծումբ է պարունակվում, ինչը նույնպես թունազերծում է օրգանիզմը:
Ինչպես օգտագործել՝ թարմ վիճակում կամ թուրմի տեսքով (մաշկի որակը բարելավելու համար):
4. Խնձոր
Խնձորը պեկտինի և բջջանյութի միջոցով կայունացնում է մարսողական աշխատանքը՝ դուրս բերելով տոքսիններն ու մահացած բջիջները: Խնձորը բարելավում է ախորժակը, խթանում ստամոքսանյութի արտադրությանը: Այն նաև սպանում է А տեսակի գրիպի, ստաֆիլոկոկի, դիզինտերիայի հարուցիչներին:
Ինչպես օգտագործել՝ թարմ վիճակում՝ պարտադիր առանց կեղևահանելու, օգտակար է նաև հյութը::
6. Ավոկադո
Շատերը, ցավոք, չգիտեն արևադարձային այս մթերքի օգտակար հատկությունների մասին: Այն պարունակում է գլյուրարիոն, որը արգելափակում է քաղցկեղածին բազմաթիվ նյութերի մուտքը՝ բեռնաթափելով լյարդը: Ավոկադոն նաև կարգավորում է արյան մեջ խոլեստերինի վիճակը՝ նպաստելով մարսողությանն ու թթվածնի շրջանառությանը:
Ինչպես օգտագործել՝ թարմ կամ չորացրավ վիճակում, օգտակար է նաև դրանից ստացված յուղը:
7. Լոռամրգի
Լոռամրգին բնական հակաբիոտիկ է: Այն մաքրում է միզապարկը և միզատար ուղիները, օգնում պայքարել քաղցկեղի բջիջների ձևավորման դեմ, ինչպես նաև մաքրում արյունատար ուղիները՝ կանխելով թրոմբերի առաջացումը:
Ինչպես օգտագործել՝ թարմ վիճակում, օգտակար է նաև հյութը: