Ամերիկայի միացյալ նահանգները մտադիր է լրացուցիչ 7.5 մլն դոլար տրամադրել Ուկրաինային՝ Դոնբասի համակարտության հետեւանքով տուժածներին հասցեագրված հումանիտար օգնության շրջանակում, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան տեղեկություններով, հատկացված միջոցները օգտագործվելու են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերին աջակցելու նպատակով Մասնավորապես դրանք որպես օգնություն են տրամադրվելու Ուկրաինայի արեւելքում հակամարտության հետեւանքով տուժած ընտանիքներին: